Մատչելիության հղումներ

Կոսովոն կին նախագահ կունենա


Կոսովոն կին նախագահ կունենա. իշխող կոալիցիայի եւ հիմնական ընդդիմության միջեւ փոխզիջման արդյունքում խորհրդարանը այդ պաշտոնում հաստատել է 36-ամյա Աթիֆեթե Յահյագայի թեկնածությունը, ով մինչ այդ Կոսովոյի փոխոստիկանապետն էր:

Կոսովոյում նոր ընտրություններ են կայացել Սահմանադրական դատարանի կողմից անցած շաբաթ փետրվարի 22-ի քվեարկությունը ապօրինի ճանաչելուց հետո: Այդ քվեարկության արդյունքում նախագահ էր հռչակվել ալբանացի միլիոնատեր Բեջեթ Պակոլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG