Մատչելիության հղումներ

Նոր հզոր երկրաշարժ Ճապոնիայում


Ճապոնիայից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր այդ երկրում տեղի է ունեցել մի նոր հզոր երկրաշարժ, որի ուժգնությունը, ըստ ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնի, հասել է 7.4 մագնիտուդի։

Այս նոր երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի ամենամեծ կղզու` Հոնշուի արեւելյան ափի մոտ։ Մայրաքաղաք Տոկիոյում մոտ մեկ րոպե շարունակ ցնցումներ են գրանցվել։

Անցյալ ամսվա 9.0 մագնիտուդի ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից վնասված Ֆուկուշիմայի ատոմակայանը գտնվում է այսօրվա երկրաշարժի էպիկենտրոնից մոտ 144 կիլոմետր հեռավորության վրա։

Ճապոնիայի իշխանություններն այսօր ցունամիի վտանգի ահազանգ են ազդարարել։ Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG