Մատչելիության հղումներ

Գյուղնախարարի առաջին տեղակալը ազատվել է պաշտոնից, եւս երկու տեղակալներ փոխվել են


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով` Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն ազատվել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի, Տիգրան Պետրոսյանը եւ Լեւոն Ռուխկյանը` գյուղնախարարի տեղակալների պաշտոններից:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի այլ որոշումներով Ռոբերտ Մակարյանը եւ Արմեն Պողոսյանը նշանակվել են գյուղատնտեսության փոխնախարարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG