Մատչելիության հղումներ

logo-print

Քադաֆին նամակ է գրել Օբամային


Լիբիայի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆին կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` դադարեցնել ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Լիբիայում:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Օբամային հասցեագրված նամակում ասվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններից Լիբիան տուժել է ավելի շատ բարոյապես, քան ֆիզիկապես:

Քադաֆին կրկին հայտարարել է, որ իր հակառակորդները «Ալ-Ղաիդա»-ի անդամներն են:

Ի պատասխան` պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ Լիբիայի առաջնորդը պետք է ոչ թե խոսքերով, այլ գործով ապացուցի իր քայլերը եւ դադարեցնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիի խոսքով` դա առաջին նամակը չէ, որ Քադաֆին հասցեագրել է Միացյալ Նահանգների նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG