Մատչելիության հղումներ

Կճոյանը «լուրջ չի վերաբերվում» մամուլի հրապարակումներին


Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով մամուլում իր մասին հրապարակումներին, ասաց. թե «դրանց լուրջ չի վերաբերվում»:

Հայաստանյան մամուլի հրապարակումներում, հիշեցնենք, տեղեկություններ էին տարածվել, թե արքեպիսկոպոսը իր սանիկից թանկարժեք ավտոմեքենա` «Բենթլի» է նվեր ստացել, եւ որ Հայաստանի վարչապետն իրեն որպես պարգեւ զենք է նվիրել:

Պատասխանելով զենքի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Կճոյանն ասաց. - «Զենքով բոլոր երկրներում պարգեւատրում են նրանց, ում գնահատում են: Զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ»:

Իսկ «Բենթլիի» մասին նա ասաց հետեւյալը. - «Նվերից հրաժարվեմ, ի՞նչ անեմ»:

Մարտի սկզբին հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Կճոյանը շրջում է «Բենթլիով», որի շուկայական միջին գինը Երեւանում տատանվում է 180-200 հազար դոլարի սահմաններում: «168 ժամ» թերթին տված պարզաբանման մեջ Կճոյանը ասել էր, թե «Բենթլին» նվեր է ստացել իր սանիկից` ոմն Կիրակոս Պետրոսյանից:

«Իմ սանիկներից մեկը իմ «Մերսեդեսը» վերցրել է եւ տեղը «Բենթլի» է տվել», - «168 ժամ»-ին ասել էր Կճոյանը:

Իսկ մարտի վերջին «Հետք» պարբերականը տեղեկություն հրապարակեց, ըստ որի 2007 թվականի ապրիլից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում սրբազանը Հայաստանի վարչապետից որպես պարգեւ զենք է նվեր ստացել: «Հետք»-ի ներկայացմամբ` Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից սկզբում ժխտել էին զենք նվեր ստանալու փաստը, բայց հետո, երբ նշվել էր, թե առկա է համապատասխան փաստաթուղթ, գրավոր պատասխան էր տրվել, թե «սրբազանը պարգեւատրվել է ատրճանակով, որը պահվում է չհրկիզվող պահարանում»:

please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG