Մատչելիության հղումներ

Կոտ դ’Իվուարի ընտրված նախագահի կողմնակիցները գրոհում են գործող նախագահի նստավայրը


Կոտ դ'Իվուարի ընտրված նախագահ Ալասան Ուատարայի կողմնակիցները երկրի ֆինանսական կենտրոն համարվող Աբիջանում գրոհում են երկրի գործող նախագահ Լորան Գբագբոյի նստավայրը:

Գբագբոյի կողմնակիցները Ուատարայի աջակիցներին եւ ֆրանսիական զինուժին մեղադրում են «սպանության փորձ» կատարելու մեջ, սակայն Ուատարայի խոսնակը հայտարարել է, որ հրահանգված է չսպանել Գբագբոյին, որը, ինչպես ենթադրվում է, թաքնված է բունկերում:

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան երեկ հայտարարել էին, որ Գբագբոն քննարկում է իշխանությունից իր հեռանալու հարցը, սակայն այսօր ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Կոտ դ’Իվուարի գործող նախագահը հայտարարել է, թե մտադիր չէ զիջել իշխանությունը եւ չի ճանաչելու Ուատարայի հաղթանակը 2010 թվականի նոյեմբերին անցկացված նախագահական ընտրություններում:

Արեւմտյան Աֆրիկայի այս պետությունում նախագահական ընտրություններին հաջորդած բախումների հետեւանքով մինչ օրս առնվազն 1500 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG