Մատչելիության հղումներ

Բեռնափոխադրող ընկերությունների հանդեպ վարչական վարույթ է հարուցվել


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է բեռնափոխադրող ընկերությունների վարքագծի հետ կապված ուսումնասիրությունը եւ այսօրվա նիստում որոշել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել շուկայում գործող 4 ընկերությունների հանդեպ:

Հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ ընկերություններն են` «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» եւ «ՍՕՀՕ»:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ համաձայն մամուլի հրապարակումների, ինչպես նաեւ առեւտրականների հավաստիացումների, տարեսկզբին վերոնշյալ 4 տնտեսվարողները բարձրացրել են Թուրքիայից եւ Չինաստանից ներկրվող ապրանքների համար առեւտրականներից գանձվող վճարի չափը: Նույն աղբյուրների պնդմամբ, Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել է 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7 դոլարի փոխարեն՝ 14 դոլար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG