Մատչելիության հղումներ

Amnesty International-ի տվյալներով` Եմենում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է մոտ 100 մարդ


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում մեղադրել է Եմենի իշխանություններին` այդ երկրում անցկացվող հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ չափազանց խիստ գործողությունների եւ ուժի կիրառման համար:

Կազմակերպությունը կոչ է անում արտաքին հետաքննություն իրականացնել բռնությունների փաստով:

Amnesty International-ի զեկույցում նշվում է, որ փետրվարից Եմենում սկիզբ առած բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է մոտ 100 մարդ:

Եմենցիները պահանջում են նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG