Մատչելիության հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանում հաջողվել է կասեցնել ռադիոակտիվ հեղուկի արտահոսքը


Ճապոնիայում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վթարված «Ֆուկուշիմա-Դայիչի» ատոմակայանում հաջողվել է կասեցնել ռեակտորից ռադիոակտիվ հեղուկի արտահոսքը դեպի օվկիանոս: Այդ մասին տեղեկացրել է ատոմակայանի շահագործման համար պատասխանատու Tokyo Electric Power Company ընկերության ներկայացուցիչը:

Ռադիոակտիվ ջրերի արտահոսքը կանխելու նպատակով մասնագետներն օգտագործել են քիմիական նյութեր:

Ճապոնիայի տարածքում ռադիոակտիվ ճառագայթման վտանգով պայմանավորված` Հնդկաստանը կլինի առաջին պետությունը, որը կարգելի Ճապոնիայից սննդի ներմուծումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG