Մատչելիության հղումներ

logo-print

Լիբիացի ապստամբների հրամանատարը քննադատում է ՆԱՏՕ-ին


Լիբիացի ապստամբների հրամանատար գեներալ Աբդել Ֆաթհ Յունեսը, ով նախկինում Լիբիայի ներքին գործերի նախարարն էր, քննադատել է ՆԱՏՕ-ին` անգործության եւ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմնակիցների հարձակումներից երկրի խաղաղ բնակչությանը բավարար չափով չպաշտպանելու համար:

Միեւնույն ժամանակ, գեներալ Յունեսը սպառնացել է ՆԱՏՕ-ի վերաբերյալ բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

«ՆԱՏՕ-ն մեզ հուսախաբ է արել», - հայտարարել է ապստամբների հրամանատարը:

Ըստ գեներալ Յունեսի` Հյուսիսատլանտյան դաշինքի գործողությունների դանդաղ ընթացքը հնարավորություն է տվել Քադաֆիի կողմնակիցներին շարժվել պաշարված Միսրաթա քաղաքի ուղղությամբ եւ սպանել խաղաղ բնակիչներին:

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, իր հերթին, հայտարարել է, որ արել է ամեն ինչ` պաշտպանելու Միսրաթայի խաղաղ բնակիչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG