Մատչելիության հղումներ

«Facebook» սոցիալական ցանցում ստեղծված «ԿՈՉ «Տաշիր-2011»-ի ԱՍՏՂԵՐԻՆ. Ոչ թե պահանջ, այլ ԱՌԱՋԱՐԿ» անվանումով նախաձեռնության աջակիցների թիվը մրցանակաբաշխությունից ընդամենը 2 օր անց գերազանցում է 2500-ը. նրանք առաջարկում են երգիչ-երգչուհիներին, ովքեր բնակարանի կարիք չունեն, «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները նվիրաբերել անտուն ընտանիքներին:

Վանաձորում ստեղծված նախաձեռնությանը առաջինը արձագանքողներից է եղել է գրող Լուսինե Վայաչյանը, ում խոսքով` այս նախաձեռնությունը առաջին հերթին բարեգործության մշակույթ ձեւավորելու լավ օրինակ է, հատկապես որ ներգրավված կլինեն շոու բիզնեսի «աստղերը»:

«Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ շոու-բիզնեսի մեկ տասնյակ ներկայացուցիչներ բնակարաններ ստացան` Արմենչիկը, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Լուսինան եւ ուրիշներ: Իսկ Էմմին ու Ռազմիկ Ամյանը ավտոմեքենաներ նվեր ստացան:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG