Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահն ավարտեց պաշտոնական այցը Սերբիա


Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ:

Այնուհետեւ Հայաստանի նախագահը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության ղեկավարը ծաղիկներ է դրել Սերբիայի մայրաքաղաքի Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել` օդաչուների հարազատների հետ:

Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն` նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG