Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը վաղը կժամանի Բաքու


Չորեքշաբթի երեկոյան Բաքու է ժամանելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին հայտնել են Եվրախորհրդի գրասենյակից, ապրիլի 7-ին Չավուշօղլուն կմասնակցի եւ ելույթ կունենա միջմշակութային երկխոսությանը նվիրված համաժողովին:

Մինչեւ ապրիլի 8-ը շարունակվելիք այցի շրջանակներում ԵԽԽՎ-ի նախագահը նաեւ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG