Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաեւին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ` շնորհավորելով նրան Ղազախստանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ - ղազախական կառուցողական գործընկերության զարգացման հարցերում համատեղ ջանքերը, երկու երկրների նախագահների միջեւ հաստատված անձնական վստահելի հարաբերությունները հետագայում եւս կծառայեն ի շահ Հայաստանի եւ Ղազախստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման:

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է կիրակի օրը անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց` երկիրը արդեն ավելի քան երկու տասնամյակ ղեկավարող Նազարբաեւը ստացել է ընտրողների ձայների 95.5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG