Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անձնակազմին տեղափոխող օդանավը Կոնգոյում աղետի է ենթարկվել. զոհվել է 32 մարդ


Կոնգոյում երեկ աղետի է ենթարկվել ՄԱԿ-ի աշխատակիցների եւ խաղաղապահների տեղափոխող օդանավը: Փրկվել է օդանավի ուղեւորներից միայն մեկը, զոհվել է 32 մարդ, այդ թվում` օդանավի անձնակազմի բոլոր անդամները:

Ականատեսների վկայությամբ, Կիսանգանի քաղաքից թռիչք կատարած օդանավը բռնկվել է մայրաքաղաք Կինշասայի օդանավակայանում վայրէջքի պահին` թռիչքուղուն դիպչելուն պես: Օդանավի վայրէջքի ժամանակ Կինշասայում հորդառատ անձրեւ է տեղացել:

Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությանը պատկանող օդանավի անձնակազմի բոլոր անդամները Վրաստանի քաղաքացիներ էին, օդանավի հրամանատարը Ալեքսեյ Հովհաննիսյանն էր:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` արդեն ճանաչվել են օդանավի անձնակազմի անդամներից երեքի մարմինները, եւս մեկի անձը դեռեւս ճշտվում է. ենթադրվում է, որ նա Ալեքսեյ Հովհաննիսյանն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG