Մատչելիության հղումներ

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունը մտահոգված է ապրիլի 2-ի եւ նախորդած իրադարձություններով


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունը մտահոգություն է հայտնել ապրիլի 2-ին Բաքվի կենտրոնում ընդդիմության հանրահավաքը խոչընդոտելու նպատակով ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած գործողությունների, այդ թվում` ծրագրված ակցիային նախորդած օրերին ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունների առնչությամբ:

«Միացյալ Նահանգները Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում հարգել հավաքների եւ խոսքի ազատության` իր բոլոր քաղաքացիների իրավունքները, որոնք երաշխավորված են Ադրբեջանի Սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների միջազգային գործիքներով, այդ թվում` ԵԱՀԿ-ի առջեւ պարտավորություններով», - ասված է դեսպանության կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը պաշտոնական Բաքվին կոչ է անում ապահովել ցույցերի առնչությամբ ձերբակալվածների դատավարությունների օրինականությունը եւ թափանցիկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG