Մատչելիության հղումներ

Քադաֆին ընտրություններ եւ բարեփոխումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնում


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին պատրաստ է ընտրություններ ու լայնածավալ բարեփոխումներ անցկացնել, երեկ հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը:

Իբրահիմը հավելել է, որ միայն լիբիացիները կարող են որոշել` շարունակի՞ Քադաֆին ղեկավարել, թե՞ հեռանա:

Մինչդեռ Լիբիայի հյուսիսային շրջաններում շարունակվում են մարտերը Քադաֆիի ուժերի եւ ապստամբների միջեւ:

Երեկ Իտալիան, հետեւելով Ֆրանսիայի եւ Քաթարի օրինակին, հայտարարել է, որ ճանաչում է Լիբիայի ընդդիմադիրների հիմնած կառավարական մարմինը` Անցումային ազգային խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG