Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Արգենտինային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար


Թուրքիան պաշտոնապես դատապարտել է Արգենտինային` շաբաթավերջին ընդունված դատական որոշման համար, որով ճանաչվել է, որ «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-23 թվականներին սպանելով մեկեւկես միլիոն հայերի»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը «վառ օրինակ է», թե ինչպես է «իրավական համակարգը չարաշահվում հայկական սփյուռքը ներկայացնող ազգայնականների կողմից»:

Դատավոր Նորբերտո Օյարբիդեն անցած շաբաթավերջին վերջնական որոշում էր հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-23 թվականներին սպանելով մեկեւկես միլիոն հայերի»:

Թուրքիան պնդում է, թե որոշումը հիմնված է «անուրջ մեղադրանքների վրա» եւ «ապակայունացնում է Թուրքիայի` Հայաստանի հետ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG