Մատչելիության հղումներ

Եմենում ցուցարարները փորձել են կառավարական շենք գրավել


Ականատեսների վկայությամբ, Եմենում ոստիկանությունը կրակ է բացել հազարավոր ցուցարարների վրա, ովքեր փորձում էին ներխուժել հարավում գտնվող քաղաքներից մեկի մարզային կառավարության շենք: Դեռեւս չհաստատված հաղորդագրությունների համաձայն, Թաիզ քաղաքում 1 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորվներ:

Ավելի վաղ ոստիկանությունը օդ կրակելու եւ արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել էր բողոքի ակցիան Կարմիր ծովի ափամերձ շրջաններում գտնվող Հուդաիդա քաղաքում:

Եմենը 32 տարի կառավարող նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ցույցերի արդյունքում վերջին մի քանի շաբաթներին ավելի քան 50 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG