Մատչելիության հղումներ

Դատական բժիշկը ձերբակալվել է


Ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված) ապրիլի 2-ին ձերբակալվել է արդարադատության նախարարության հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանը:

Հատուկ քննչական ծառայության տարածած մամլո հաղորդագրության համաձայն, ձերբակալությունն իրականացվել է վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության շրջանակներում:

Խոսքը վերաբերում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղաքացի Ա.Խ.-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG