Մատչելիության հղումներ

Բարեղամյանին ազատ արձակելու միջնորդությունը ուղարկվել է միջգերատեսչական հանձնաժողով


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության խոսնակ Արսեն Բաբայանը, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով վարչական հանձնաժողովը Արամ Բարեղամյանին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը արդեն ուղարկել է միջգերատեսչական անկախ հանձնաժողով:

Բաբայանը հավելեց, որ եթե միջգերատեսչական հանձնաժողովը հավանություն տա վարչական հանձնաժողովի միջնորդությանը¸ ապա ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավարի վաղաժամկետ ազատ արձակման հարցը կլուծի դատարանը:

Բարեղամյանը, հիշեցնենք, 2008 թվականի հուլիսին դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG