Մատչելիության հղումներ

Հայ եւ թուրք գործարարների խորհուրդ


Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից
Թուրք-հայկական գործարար հարաբերությունների զարգացման խորհուրդը ծրագրում է խորհրդատվական ծառայությունների խորհուրդ ստեղծել երկու երկրների ձեռներեցների համար, որոնք ուզում են համագործակցել՝ չնայած հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից:

«Հայաստանում մարդիկ կան, ովքեր ուզում են գործ հիմնել Թուրքիայում, եւ հակառակը»,- թուրքական «Զաման» պարբերականին տված հարցազրույցում ասել է խորհրդի համանախագահ Նոյան Սոյակը եւ հավելել. - «Մենք ուզում ենք նրանց օգնել եւ խորհուրդներ տալ, եթե ինչ-ինչ խնդիրների հանդիպեն»։

Սոյակի խոսքով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ գործարար կապերը հիմնականում հաստատվում են առանց պայմանագրերի: Սակայն, անգամ այդ դեպքերում, երբ բացառության կարգով պայմանագրեր են կնքվում, դրանք որեւէ խնդիր փաստացի չեն լուծում, քանի որ ծագած վեճերը կարող են քննվել կամ Հայաստանի, կամ Թուրքիայի դատարաններում, մինչդեռ երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ չեն ընդունում միմյանց դատարանների վճիռները:

Այդուհանդերձ, չնայած փակ սահմաններին ու լարված հարաբերություններին, երկու երկրների գործարարները փորձում են ելքեր գտնել:

«Զաման»-ի փոխանցմամբ, միջազգային օրենքի փորձագետ Սիլվիա Թիրյակին իր հերթին առաջարկում է արբիտրաժային դատարան ստեղծել Թուրք-հայկական գործարար հարաբերությունների զարգացման խորհրդի շրջանակներում, որտեղ էլ լուծում կստանան երկու երկրների ձեռներեցներին հուզող խնդիրները:

«Այս դատարանի դատավորները կարող են լինել երկու երկրների հեղինակություն վայելող անհատները կամ առեւտրի պալատի ներկայացուցիչները», - առաջարկել է Թիրյակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG