Մատչելիության հղումներ

Զոհեր եւ վիրավորներ Քանդահարում` Ղուրանի հրկիզման դեմ բողոքի ակցիաների հետեւանքով


Աֆղանստանում շարունակվում են հարձակումները ՄԱԿ-ի տեղական ներկայացուցչությունների վրա: Այսօր երկրի հարավում գտնվող Քանդահար քաղաքում իրականացված հարձակման արդյունքում հինգ մարդ զոհվել է, եւս 46-ը` վիրավորվել:

Անկարգությունները Քանդահարում բռնկվել են Մազարի-Շարիֆ քաղաքում երեկ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, երբ աֆղանստանցի ցուցարարները, բողոքելով Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում Ղուրանի հրապարակային հրկիզման դեմ, հարձակվել էին ՄԱԿ-ի ներկայացուցչության վրա` սպանելով կազմակերպության ութ օտարերկրացի աշխատակիցների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG