Մատչելիության հղումներ

Բոսնիա-Հերցեգովինայի անդամակցությունը ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին դադարեցվել է


Դադարեցվել է Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամակցությունը ՖԻՖԱ-ին եւ ՈւԵՖԱ-ին:

Համաշխարհային ու եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունն այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում էր մինչեւ ապրիլի 1-ը մեկ նախագահ ընտրել:

Բոսնիա-Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում են երեք համանախագահներ, որոնք ներկայացնում են երկրի երեք ազգությունները` բոսնիացիներին, սերբերին եւ խորվաթներին:

Այսպիսով, Բոսնիա-Հերցեգովինայի ինչպես ակումբները, այնպես էլ հավաքականը, որը լավ հնարավորություններ ուներ «Եվրո-2012» մրցաշարի եզրափակիչում հայտնվելու, զրկվել են միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից:

Ինչպես նշված է փաստաթղթում, որակազրկումը կգործի մինչեւ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի նոր որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG