Մատչելիության հղումներ

logo-print

Շփման գծի մոնիտորինգի ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ղարաբաղի Հադրութի շրջանի ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG