Մատչելիության հղումներ

Մայք Մալեն. «Քադաֆիի ուժերը դեռ հեռու են պարտությունից»


ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն ղեկավարող ծովակալ Մայք Մալենը ամերիկյան Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է, որ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին սատարող ուժերը դեռ հեռու են պարտությունից` չնայած կոալիցիայի օդային հարվածներին:

Մալենի խոսքերով` Քադաֆիի ուժերը 10 անգամ ավելի հզոր են ապստամբների ուժերից:

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չի սատարում ՄԱԿ-ի մանդատով միջազգային օպերացիա սկսելու` ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջարկները, որը թույլ կտար զինել Լիբիայի ապստամբներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG