Մատչելիության հղումներ

Amnesty International-ը դատապարտում է ընդդիմադիրների ձերբակալությունները Ադրբեջանում


Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` ընդդիմադիրների ձերբակալությունների առնչությամբ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում վաղը նախատեսված հակակառավարական ակցիայից առաջ ձերբակալվածների թիվը հասել է 11-ի:

«Ադրբեջանի իշխանությունների ռեպրեսիաները բարեփոխումների պահանջով հանդես եկողների նկատմամբ զանգվածային են եւ անխնա», - հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի եւ միջին Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջոն Դալհույսենը:

Բաքվի քաղաքապետարանը երեկ մերժել է քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք անցկացնելու` ընդդիմության դիմումը, սակայն ընդդիմադիրները մտադիր են անցկացնել չարտոնված հանրահավաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG