Մատչելիության հղումներ

Սիրիան հանձնաժողով կստեղծի ընդդիմության ցույցերի արդյունքում զոհվածների մահվան հանգամանքները քննելու համար


Սիրիայում ընդդիմության զանգվածային ցույցերից եւ միջազգային հանրության խիստ քննադատությունից հետո, նախագահ Բաշար ալ Ասադը այսօր հրահանգել է հանձնաժողով ստեղծել հակակառավարական ցույցերի ընթացքում սպանված ավելի քան երկու տասնյակ մարդկանց մահվան հանգամանքները քննելու համար։

Հանձնաժողովը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, մշակելու է նաեւ մի շարք նոր օրենքներ, որոնք կփոխարինեն 1963 թվականից հաստատված արտակարգ դրությանը։

Ավելի վաղ Բաշար ալ Ասադի հասցեին լուրջ քննադատությամբ էր հանդես եկել պաշտոնական Վաշինգտոնը` պնդելով, որ վերջինս անտեսում է բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ սեփական քաղաքացիների կոչերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG