Մատչելիության հղումներ

Ինտերնետային ծանոթը գողացել է ոսկե շղթան


48-ամյա մի կին ոստիկանությանը հայտնել է, որ ինտերնետային «Ծանոթություն» կայքէջի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Դավիթ, ով ներկայացել է որպես որպես բժշկական և կոսմետիկ մերսման կուրսեր անցկացնող բժիշկ-մասնագետ, գողացել է իր ոսկե վզնոցը:

Ոստիկանության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, «քաղաքացուհին հայտնել է, որ մարտի 30-ին ինքը հանդիպել է «Դավիթի» հետ եւ երիտասարդի առաջարկով մտել փողոցի բարերից մեկը՝ մերսման վերաբերյալ ավելի կոնկրետ պայմանավորվելու»: Այդ ընթացքում էլ, նրա խոսքով, ինտերնետային ծանոթը գաղտնի հափշտակել էր ոսկյա շղթան:

Ոստիկանությունը նաեւ հայտնում է, որ ոմն «Ռաֆայել Հ. խոստովանել է, որ շղթան ինքն է գողացել»:

Այն առգրավված է: Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG