Մատչելիության հղումներ

Բելառուսը մեղմացրել է նախագահի նախկին երկու թեկնածուների պատժաչափերը


Բելառուսը մեղմացրել է երկրի նախագահի նախկին երկու թեկնածուների պատժաչափերը, ովքեր կալանավորվել էին դեկտեմբերին Բելառուսում անցկացված ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ:

Ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վիտալի Ռիմաշեւսկին եւ Վլադիմիր Նեկլյաեւը դատապարտվել էին 15-ական տարվա ազատազրկման` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Այժմ, ըստ Բելառուսի ներքին գործերի նախարարության, նախագահի նախկին թեկնածուների մեղադրանքները վերաորակվել են, եւ նրանք մեղադրվում են հասարակական կարգը խանգարելու համար, ինչը նախատեսում է 3 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG