Մատչելիության հղումներ

Բրիտանական ԱԳՆ-ի տվյալներով` Լիբիայի արտգործնախարարը թողել է իր պաշտոնը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության տվյալներով, Լիբիայի արտաքին գործերի նախարար Մուսա Քուսան երեկ առավոտյան Թունիսից ուղեւորվել է Լոնդոն, որտեղ Բրիտանայի խորհրդարանի պատգամավորներին ասել է, որ թողել է իր պաշտոնը: Բրիտանական արտգործնախարարության տեղեկություններով, Մուսա Քուսան դա արել է կամավոր:

Նշվում է, որ Լիբիայի արտգործնախարարը Թունիսում էր մասնավոր այցով:

Մեծ Բրիտանիայի իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ Մուսա Քուսան բնութագրվում է որպես Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կառավարության առանցքային դերակատարներից մեկը, մարդ, ով ներկայացնում էր Քադաֆիի ռեժիմը միջազգային մակարդակով եւ հիմա արդեն չի ուզում շարունակել այդ գործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG