Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 1-ից «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի բալետմեյստեր Ռուդլոֆ Խառատյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Պարարվեստում իր կարիերային զուգահեռ Ռուդլոֆ Խառատյանը երբեք չի դադարել նկարել:

Ռուդոլֆ Խառատյանը կրթություն է ստացել պարարվեստի ասպարեզում, սակայն հաճախել է նաեւ նկարչական դասերի: Մինչեւ Հայաստան վերադառնալը նա բնակվել է ԱՄՆ-ում եւ Կանադայում, որտեղ նույնպես անհատական ցուցահանդեսներ է ունեցել:

Ռուդոլֆ Խառատյանը Հայաստան վերադարձել է հայկական բալետի զարգացման մեջ ներդրում ունենալու համար: Այժմ բեմադրում է «Ռոմեո եւ Ջուլիետ», որը հանդիսատեսին կներկայացնի մայիսին, նախատեսում է նաեւ Չայկովսկու «Շելկունչիկ»-ի բեմադրությունը:

XS
SM
MD
LG