Մատչելիության հղումներ

logo-print

12-ամյա կրթական համակարգին անցնելու հետեւանքով այս տարի չեն լինի շրջանավարտներ, սակայն տարեվերջյան խնջույքներն ու հանդեսները չեն բացառվում: Այժմ դպրոցներ է մտել «Վերջին դաս» հասկացությունը. 9-րդ դասարանցիները ամսական 4000-5000 դրամ են հավաքում` հիմնական դպրոցն ավարտելու փաստը նշելու համար:

Կրթության նախարարությունը այդ կապակցությամբ ծնողների բողոք-զանգեր է ստանում. ծնողներից ոմանք դժգոհում են` նշելով, որ ոչ բոլորը դրա հնարավորությունը ունեն: Սակայն որոշ ծնողներ էլ կարծում են, որ դա արվում է երեխաների համար, եւ շատ բնական է, որ ավարտական խնջույք է կազմակերպվում, ուսուցիչներին եւ տնօրենին անհատական նվերներ են գնում:

XS
SM
MD
LG