Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանի հարցում Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը


Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի` Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված թռիչքները հակասում են միջազգային կոնվենցիաներին: Այդ մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը:

«Մենք միշտ պաշտպանում ենք Ադրբեջանի դիրքորոշումը: Բոլոր ոլորտներում մենք Ադրբեջանի կողքին ենք եւ սատարում ենք նրա արդարացի պայքարը: Այդ հարցը պետք է որոշվի միջազգային իրավունքի շրջանակներում», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` լրագրողներին ասել է թուրք դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG