Մատչելիության հղումներ

logo-print

Լուսակերտի թռչնաֆաբրիկան տուգանվեց 100 միլիոն դրամով` ձվի շուկայում դեֆիցիտ ստեղծելու համար


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօրվա նիստում որոշել է տուգանք կիրառել հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` այս ընկերության կողմից իր արտադրանքը շուկա չհանելու հետեւանքով ստեղծվել է դեֆիցիտ. երեւույթը գերիշխող դիրքի չարաշահում է:

Տուգանքը կկազմի մոտ 100 միլիոն դրամ (ավելի քան 270 հազար դոլար):

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հավի ձվի շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ էր սկսել անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի առեւտրի կետերում արձանագրված ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ բարձրացման առնչությամբ:

Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքները` այս տարվա մարտի 12-ին հանձնաժողովը որոշում էր կայացրել վարչական վարույթ հարուցել Լուսակերտի թռչնաֆաբիկայի նկատմամբ:

Այս պահին ընթացքի մեջ է նաեւ հանձնաժողովի կողմից որպես գերիշխող դիրք ունեցող ճանաչված մյուս ընկերության` «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկայի» նկատմամբ հարուցված վարչական վարույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG