Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի նախագահը կայցելի Հայաստան


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մարտի 31-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:

Պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 1-ին, Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG