Մատչելիության հղումներ

Ոստիկանը փորձել է բանկ կողոպտել


Ոստիկանության կապիտանը հարձակվել է բանկի վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00
Կոնվերս բանկի Նոր-Նորք համայնքի մասնաճյուղն այսօր կեսօրից հետո շրջապատված էր ոստիկանության աշխատակիցներով:

Մասնաճյուղում կեսօրին մոտ ավազակային հարձակում էր տեղի ունեցել: Բանկի մուտքի դռան վրա կրակոցի հետքեր կային:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նոր-Նորքի ոստիկանության բաժնի մի փոխգնդապետ, հարձակումն իրականացրել է այդ նույն բանկում հերթապահություն իրականացնող ոստիկանական խմբի ղեկավարը` կապիտան Արթուր Հոկոբյանը, ով հրազենի գործադրմամբ փորձել է ներխուժել բանկ:

Մասնաճյուղում հերթապահություն իրականացնող սերժանտ Միքայել Հովսեփյանը կրակել է հարձակվողի վրա, նախ` ոտքին, ապա` որովայնին` այդպիսով կասեցնելով ավազակային հարձակումը: Նրա վերադաս փոխգնդապետի խոսքով, սերժանտը գործել է օրենքի սահմաններում:

Ավազակային հարձակման փորձ արած ոստիկանը միայնակ է գործել, նրա մոտ եղել է իրեն կցված տաբելային «Մակարով» տեսակի ատրճանակը:

Ըստ փոխգնդապետի, բանկի մասնաճյուղի վրա հարձակված կապիտանը ոստիկանության համակարգում աշխատելիս է եղել 10 տարուց ավելի, իսկ Նոր-Նորքի բաժնում ծառայության է նշանակվել այս տարեսկզբին:

Միջադեպից անմիջապես հետո հրազենային վնասվածքներ ստացած ոստիկանության կապիտանին տեղափոխել են Նոր-Նորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նա վիրահատվել է:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Արթուր Հակոբյանի կենսական կարեւորություն ունեցող օրգանները չեն վնասվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG