Մատչելիության հղումներ

logo-print

«Հայաստանում Microsoft-ի իրավունքները խախտվում են ռեկորդային ցուցանիշով»


Microsoft ընկերության իրավապաշտպան BAS միջազգային ընկերությունը 2010-ին Հայաստանի ոստիկանությանն է ներկայացրել 18 դիմում, որոնց բոլորին ընթացք է տրվել եւ արդյունքում ընկերությունների մեծ մասը փոխհատուցել են Microsoft-ի հեղինակային իրավունքները խախտելու եւ դրա հետեւանքով պատճառած վնասի համար:

Հայաստանում Microsoft-ի իրավունքները խախտվում են ընկերության ստեղծած համակարգչային ծրագրերի անօրինական վաճառք, «ծովահենային» տարբերակների վաճառք ու տարածում իրականացնելով: Ընկերության ապրանքային նշանի անօրինական օգտագործման դեպքեր չեն արձանագրվել:

BAS-ը կազմել է ցուցակ, թե որ համակարգչային խանութներն են հիմնականում խախտում Microsoft-ի իրավունքերը, եւ որոնք են ցուցաբերել համեմատաբար լավ աշխատանքային ցուցանիշներ: Իրավապաշտպան ընկերության տվյալներով` Հայաստանում Microsoft-ի «ծովահենային» ծրագրերի օգտագործման գրեթե ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել` 90 %:

XS
SM
MD
LG