Մատչելիության հղումներ

Վիքիփեդիայի հայերեն ռեսուրսներն ավելացել են 1%-ով


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի 3-րդ կուրսի 15 ուսանողներ Վիքիփեդիայում եղած հայերեն ռեսուրսները ավելացրել են 1 տոկոսով` 137 հոդվածով: «1% գիտելիք սերունդներին» ծրագիրը նախաձեռնել է Համահայկական երիտասարդական հիմնադրամը:

Ուսանողները շտեմարանը համալրելու համար Վիքիփեդիայի կողմից արժանացել են բրոնզե մեդալի:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացրած տվյալների համաձայն` Վիքիփեդիա ազատ հանրագիտարանում հայկական ռեսուրսները կազմում են 13.700, Ադրբեջանինը` 55 000 հոդված, Ռուսաստանինը անցնում են 1 միլիոնի սահմանը, իսկ Մեծ Բրիտանիայինը` 3,5 միլիոնը:

XS
SM
MD
LG