Մատչելիության հղումներ

«Քադաֆին կորցրել է լեգիտիմությունը եւ պետք է հեռանա»


Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարները երեկ վիդեոկոնֆերանս են անցկացրել, որի ընթացքում հայտարարել են, թե Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին կորցրել է լեգիտիմությունը, ուստի պետք է հեռանա: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը:

Հանդես գալով պաշտոնական ուղերձով` Լիբիայում տիրող իրավիճակն է գնահատել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Նա Քադաֆիին բռնապետ է համարել ու հայտարարել, որ Միացյալ Նահանգները կօժանդակի դաշնակիցների գործողություններին, որոնք ուղղված են Քադաֆիի արագ հեռացմանը:

ԱՄՆ-ը Լիբիայում ծավալվող ռազմական գործողությունների հրամանատարությունը մարտի 30-ին կհանձնի ՆԱՏՕ-ին, ասել է Օբաման:

Անցած գիշեր միջազգային կոալիցիոն ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Մուամար Քադաֆիի ռեժիմին պատկանող ռազմական հենակետերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG