Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչն այսօր այցելել է արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին` ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հովհաննիսյանը, դեսպանի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են իր առողջական վիճակին, Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին, երկրի ներկա իրավիճակին եւ ներքաղաքական կացությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը Մարի Յովանովիչին ասել է, որ Հայաստանը պետք է արմատական լուծումներ տա երկրում կուտակված խնդիրներին:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի դեսպանը հորդորել է իրեն դադարեցնել հացադուլը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե երբեմն լռությունն առավել զորեղ է, քան հորդորը:

«Եվ դեսպանը լռությամբ հորդորեց, բայց ոչ խոսքով», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անցած օրերին Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցել Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի ոստիկանապետը, առողջապահության եւ արդարադատության նախարարները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG