Մատչելիության հղումներ

Մարտի 28-ից մինչեւ ապրիլի 4-ը Հայաստանում անցկացվում է Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթը, որի մեկնարկը տրվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Երեւանում միջոցառումներն անցկացվում են Խնկո-Ապոր անվան մանկական եւ Ավ. Իսահակյանի անվան գրադարաններում:

Մանկապատանեկան գրքի շաբաթվա շրջանակներում մանկագիրները կայցելեն հանրապետության մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցներ, հանդիպումներ կունենան աշակերտների հետ եւ գրքեր կնվիրեն: Հրատարակիչների ազգային ասոցիացիան Արարատի մարզում կիրականացնի ժամանակակից գրքի ցուցահանդես-վաճառք, իսկ Հայաստանի գրողների միությունը կշնորհի «Տարվա լավագույն մանկապատանեկան գիրք» մրցանակը:

Մեկշաբաթյա ծրագիրը ներառում է նկարչական գործերի ցուցադրում, խաղ-մրցույթներ, գրքերի քննարկումներ, թատերական ցերեկույթներ, հեքիապատումների շարք եւ այլն:

XS
SM
MD
LG