Մատչելիության հղումներ

Երեւանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի խոսքով` Հայաստանում առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու միջին տարիքը նվազել է` հասնելով 15-16 տարեկանի, այն դեպքում երբ 10-15 տարի առաջ առաջին սեռական կապ ունենալու միջին տարիքը եղել է 18-19 տարեկանը:

Նշված տարիքային սահմանը հիմնականում տղաներին է վերաբերում, քանի որ, ըստ մասնագետի, աղջիկների դեպքում պատկերը ավելի խայտաղետ է. «աղջիկները հիմնականում ձգտում են ապրել այն կյանքով, ինչով իրենց մայրերը»: Բացի այդ, Վրեժ Շահրամանյանի կարծիքով, տղաները հաճախ ազատությունը շփոթում են սանձարձակության հետ:

Ավելի բարդ է իրավիճակը մարզերում, որտեղ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու միջին տարիքը 17 տարեկանն է, բայց տեղեկատվության պակասը հաճախ հանգեցնում է սեռական խանգարումների:

Մասնագետի խորհրդով` սեռական առաջին հարաբերություն ունենալու համար հարկավոր է, որպեսզի մարդը լինի գոնե 18 տարեկանից բարձր, քանի որ «վաղ տարիքում սեռական առաջին հարաբերության փորձի ձախողումը ճակատագրական կարող է լինել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG