Մատչելիության հղումներ

Ահմադինեժադ. «ԱՄՆ-ը եւ դաշնակիցները կրկնում են իրենց սխալները»


Միացյալ Նահանգները եւ նրա արեւմտյան դաշնակիցները կրկնում են իրենց «սխալները»` միջամտելով Լիբիայի գործերին, երեկ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

«Որտեղ հարմար է` նրանք կանգնում են բռնակալների կողքին, իսկ երբ պետք է` զոհաբերում են նրանց իրենց շահերը ապահովելու համար», - ասել է Իրանի նախագահը` հավելելով. - «Չնայած Իրաքի եւ Աֆղանստանի ժողովուրդների` նրանց տված հստակ դասերին եւ չնայած հանրային կարծիքի ատելությանը, բռնապետական կառավարությունները կրկնում են իրենց սխալները: Տարբեր պատրվակներով ռմբակոծում են քաղաքացիական անձանց եւ ավերում են այլ երկրների ենթակառուցվածքները` նրանց վրա իշխելու համար»:

«Ռազմական օդանավերը, հրթիռները եւ ռումբերը Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների խորհրդանիշներն են», - հայտարարել է Ահմադինեժադը:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ահմադինեժադը այս հայտարարությունները արել է Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունների ժամանակ, որոնց հրավիրված էին շուրջ մեկ տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG