Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական զորամասում հրդեհից զինծառայողներ են տուժել


Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամքիրի ռազմական միավորման զորամասերից մեկում մարտի 23-ին բռնկված հրդեհի հետեւանքով 6 զինծառայող է տուժել: Այդ մասին այսօր տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ըստ աղբյուրի` զինծառայողների միացրած գեներատորից բռնկված հրդեհը տարածվել է դեպի զինապահեստը, որտեղ այրվել է զենք եւ զինամթերք:

Տուժած զինվորները տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: Նրանց վիճակը ներկայումս կայուն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG