Մատչելիության հղումներ

Ճապոնիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


Ճապոնիայի հյուսիս-արեւելքում այսօր առավոտյան տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ: Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած մարտի 11-ից երկրաշարժից եւ ցունամիից ամենաշատը տուժած Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայից 80 կիլոմետր հեռավորության վրա:

Ճապոնիայի իշխանությունները անմիջապես հայտարարել են 50 մետր բարձրությամբ ցունամիի վտանգի մասին: Որոշ ժամանակ անց նախազգուշացումը չեղյալ է հայտարարվել:

«Ֆուկուշիմա-1» ատոմակայանում երեկ արձանագրվել է ամենաբարձր ռադիացիան: Երկրորդ ռեակտորի մոտ ծովի ջրերում ռադիոակտիվ նյութերի մակարդակը 100 հազար անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG