Մատչելիության հղումներ

Իրանի ու Հայաստանի արտգործնախարարները համատեղ ներդրումների կոչ են անում


Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը Թեհրանում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Իրանական պետական Press TV հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հանդիպմանը Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդլայնել հայ-իրանական երկկողմ կապերը բոլոր ոլորտներում։

Երկու արտգործնախարարները Թեհրանին ու Երեւանին կոչ են արել համատեղ ներդրումներ կատարել ձեռնարկություններում եւ խրախուսել են համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում մասնակցում է Նովրուզի տոնակատարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG