Մատչելիության հղումներ

Հայաստան - Ռուսաստան` 0:0


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Ռուսաստանի հանդիպումը այսօր ավարտվեց ոչ-ոքի` 0:0:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսը անցավ ռուսաստանցի ֆուտբոլիստների տարածքային առավելությամբ, երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականին հաջողվեց որոշ չափով հավասարեցնել խաղը:

Ներկա պահին ընտրական B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը` 10 միավորով, Հայաստանը 8 միավորով երկրորդ տեղում է:

Հինգերորդ փուլում այս խմբում այսօր նախատեսված են նաեւ Անդորրա - Սլովակիա եւ Իռլանդիա - Մակեդոնիա հանդիպումները:

Եվրո - 2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հաջորդ հանդիպումը նույնպես Ռուսաստանի հետ է` հունիսի 4-ին Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG