Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսաստանցի խորհրդարանականներին


Հայաստանի նախագահն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը եւ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչներին, ովքեր այսօր Երեւանում ներկա են գտնվելու Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին:

Սերժ Սարգսյանը, նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի խորհրդարանականներին` «իրենց ամենօրյա աշխատանքով երկու երկրների եւ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը նպաստելու համար»:

Հայաստանի նախագահը նշել է, թե «հաճելի է, որ ՌԴ խորհրդարանականների այցը մեր երկիր համընկել է երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի օրվան»:

«Կարևորն այն է, որ մեր բոլոր սպորտային մրցույթները միշտ վերածվել են բարեկամության տոնի, եւ վստահ եմ, որ այս խաղն էլ այդպիսին կլինի: Բնական է, դուք կերկրպագեք Ռուսաստանի հավաքականին, մենք` մեր հավաքականին, հուսալով, որ կհաղթի բարեկամությունը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG