Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առեւանգել ու ծեծել են ընդդիմադիր լրագրողին


Անցած գիշեր Ադրբեջանում հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ազադլըգ» («Ազատություն») թերթի լրագրող Սեյմուր Հազիեւը:

Բաքվի Ջեյրանբաթան արվարձանում դիմակավորված անձինք առեւանգել են լրագրողին ու միկորավտոբուսով տարել անհայտ ուղղությամբ` ճանապարհին ծեծելով ու սպառնալով, որ եթե իրեն «խելոք» չպահի, ավելի մեծ խնդիրներ կունենա:

Կոնկրետ պահանջներ, սակայն, նույն գիշերը մայրաքաղաքի արվարձաններից մեկում կապված ձեռքերով ազատ արձակված լրագրողին չեն ներկայացվել:

Լրագրողն ու իր գործընկերները համոզված են, որ հարձակումն առնչվում է Հազիեւի` Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG